Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ հոկտեմբերի 1-ից սահմանվում է 68 եվրոյի չափով տուգանք նրանց համար, ովքեր ծխախոտի մնացորդները կնետեն փողոցում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ամեն տարի Ֆրանսիայի մայրաքաղաքում հավաքվում է 350 տոննա ծխախոտի մնացորդ։
«Բացի այն, որ դա նվազեցնում է լանդշաֆտի էսթետիկ արժեքը, ծխախոտի մնացորդներն աղտոտում են շրջակա միջավայրը, քանի որ պարունակում են տոքսիկ նյութեր, որոնք հայտնվում են հողում և ջրում»,- ասվում է Փարիզի իշխանությունների հայտարարության մեջ։









































