Պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների ևս 6 հազար էջ: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը:
Նամակներից 215-ը հայտարարվել են գաղտնի տեղեկություն հետին թվով, ևս 3 նամակների վերագրվել է գաղտնիության ավելի բարձր կարգավիճակ: Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հստակեցրել է, որ նամակների ուղարկման և ստացման պահին դրանցում պարունակված տեղեկատվությունը չի համարվել գաղտնի:
Նշվում է, որ Քլինթոնի անձնական սերվերն առնվազն 5 անգամ ենթարկվել է ցանցահենների հարձակման՝ ենթադրաբար կապված Ռուսաստանի հետ: 2011-ի օգոստոսին Քլինթոնը ստացել է վիրուսով նամակ և հրահանգ՝ տպագրելու դրանում պարունակված տեղեկատվությունը, որը կատարելու դեպքում ցանցահենները կարող էին վերահսկողություն ստանալ համակարգչի նկատմամբ:
Հրապարակված նամակագրությունը վերաբերում է 2010- 2011 թվականներին:









































