Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի նախագծի իրագործումը հնարավորություն կտա 45 տոկոսով արագացնել Ասիայից Եվրոպա ուղևորահոսքն ու բեռնափոխադրումների ծավալը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ տվյալ նախագիծը լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում իրագործվող ամենակարևոր նախագծերից է։









































