Ապրիլի 24-ին Երևանի ժամանակով 10:30-ին Լոս Անջելեսի Nokia սրահում կկայանա Վիկ Դարչինյան-Յոնի Պերես մենամարտը:
12 ռաունդուանոց մարտում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վանաձորցի Վախթանգ Դարչինյանն ու IBF վարկածով աշխարհի գործող չեմպիոն մեքսիկացի Յոնի Պերեսը կվիճարկեն IBF աշխարհի չեմպիոնի գոտին:
Մարտի ուղիղ հեռարձակումը կապահովի SHOWTIME հանրահայտ հեռուստաալիքը, որի եթերում Վիկ Դարչինյանի մասնակցությամբ մարտը կհայտնվի 13-րդ անգամ: Այս ցուցանիշով Դարչինյանը զիջում է միայն աշխարհահռչակ բռնցքամարտիկներ Խուլիո Սեզար Չավեսին և Էվանդեր Հոլիֆիլդին: Նշենք, որ SHOWTIME-ը միայն աշխարհի լավագույն մարտերն է ցուցադրում: