Վրացական Georgia times կայքը, վկայակոչելով Бизнес Грузия-ին, նշում է, որ Վրաստանը Հայաստանին պարտք է ավելի քան 16 միլիոն դոլար: Սակայն Վրաստանը պատրաստ է այդ պարտքը վերադարձնել միայն 2025 թվականին:
Նշվում է, որ այդ պարտքը ձևավորվել է 1990-ական թվականների սկզբներին` տնտեսական փոխհամագործակցության արդյունքում: