Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Հական Չալհանողլուի ծառայություններով, տեղեկացնում է Tuttosport-ը:
Գերմանական ակումբը 21-ամյա թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջում է 25 մլն եվրո:
Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «Բայեր»-ի հետ լրանում է 2019 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չալհանողլուի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը:






































