Բոլիվիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սահմանադրության փոփոխությունը, որը նախագահ Էվո Մորալեսին թույլ է տալիս վերընտրվել հաջորդ ժամկետում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` քննարկումները տևել են մոտ 10 ժամ:
Սահմանադրությունում փոփոխությունների օգտին են քվեարկել 157 պատգամավորներից 113-ը:
Նշվում է, որ փոփոխոթյունները պետք է հավանության արժանացնեն Բարձրագույն ընտրական ատյանն ու Սահմանադրական դատարանը:









































