Պաղեստինյան նոր բյուջեն, որն այսօր հաստատել է նախագահ Մահմուդ Աբբասը, զգալիորեն կախված կլինի օտարերկրյա օգնությունից: 3.9 մլրդ դոլար նրա եկամտային մասից կառավարությունը ծրագրում է հարկերի տեսքով հավաքել 2.5 մլրդ դոլարը, մնացած 1.4 միլիարդը պետք է ստացվի միջազգային դոնորներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պաղեստինյան վարչակազմի ծախսերը կազմում են 3.8 մլրդ դոլար, որից 1.88 միլիարդը կուղղվեն սոցիալական նպաստների, ինչպես նաև պետական ծառայողների աշխատավարձերի վճարմանը: Ենթակառուցվածքային ծրագրերի վրա նախատեսվում է ծախսել 350 մլն դոլար:
Ինչպես նշում են Աբբասի վարչակազմում, ընթացիկ տարվա բյուջեն ուղղված է սեփական հնարավորությունների ընդլայնմանը, որպեսզի նվազեցվի կախվածությունն արտաքին օգնությունից, ինչը թույլ կտա նրանց բոլոր տեսակի քաղաքական ճնշումների դեպքում հաստատել սուվերեն դիրքորոշման իրենց իրավունքը: