Ամերիկյան Տեխաս նահանգի Կաուֆման շրջանի դատախազ Մայք Մաքլելանդին և նրա կնոջը՝ Սինտիային մահացած են գտել նրանց սեփական տանը: Ամուսինները սպանվել են անհայտ անձանց կողմից: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ոստիկանները շրջափակել են շինությունը, որտեղ հայտնաբերվել են մարմինները, և փակել հարակից փողոցները:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի վերջին Կաուֆման շրջանի դատարանի շենքի մոտ սպանվել էր դատախազի օգնական Մարկ Հասեն: Տեղի իշխանությունները 10 հազար դոլար պարգևավճար են խոստացել տեղեկության համար, որը կօգնի մարդասպանի հայտնաբերման գործին: Կապվա՞ծ է արդյոք Մաքլելանդի սպանությունը նրա օգնականի սպանության հետ, դեռևս հայտնի չէ: