Վենեսուելայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, նախագահական ընտրությունների թեկնածու Նիկոլաս Մադուրոն ընդդիմությանը ավանել է Հիտլերի ժառանգներ: Ելույթ ունենալով Բարինաս նահանգում՝ նա հայտարարել է, որ նրանք Վենեսուելային Կուբայի դեմ դուրս բերելու քաղաքականություն են վարում, ինչը հիշեցնում է հիտլերյան Գերմանիայում հրեաների դեմ ուղղված քաղաքականությունը:
Վենեսուելայում աշխատում են գրեթե 30 հազար կուբացի բժիշկներ ու բուժքույրեր, որոնք օգնություն են ցուցաբերում հասարակության ամենաաղքատ շերտերին: Դրա դիմաց Վենեսուելան ամեն տարի 100 հազար բարել նավթ է մատակարարում Կուբա: Մադուրոն հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում կուբացի բժիշկները կմնան և կաշխատեն Վենեսուելայում: Ընդդիմությունը քննադատում է իշխանությունների քաղաքականությունը՝ նշելով, որ նրանք «նվիրաբերում» են նավթը: