Իտալական «Միլան»-ի հարձակվող Կառլոս Բական, ով Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Պալերմո»-ի (3:2) դեմ խաղում հերոս դարձավ, հայտարարել է, որ երջանիկ է զգում Իտալիայում, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս մեծագույն ակումբում: Այստեղ հանդես են գալիս մեծագույն ֆուտբոլիստներ:
Շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին հիանալի աջակցության համար: Երկրպագուներին շնորհակալություն կհայտնեմ խփածս գոլերով»,- հայտարարել է Բական:










































