«Միակ ձեռքբերումը, որ Հայաստանն ունեցել է Անկախության այս 24 տարիների ընթացքում, Խորհրդային Միության լծից ազատվելն է եղել, և նոր-նոր ևս մեկ ձեռքբերում է ի հայտ գալիս, դա նոր սերունդն է, որ մտնում է իրավագիտակից կյանք,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը և հավելեց. «Մենք ինքնիշխանություն չունենք, որովհետև ՀՀ-ում եղել են ոչ լեգիտիմ նախագահներ, առաջին նախագահին չի վերաբերում, նրան ժողովուրդն էր ընտրել, բայց կարող էր ավելի լավ կառավարել, ոչ թե ավերակների վերածել: Մեր պայքարը կառավարման այն մոդելի դեմ է ուղղված, որտեղ հավաքված են քրեաօլիգարխիկ մարդիկ, և փորձում են ամեն կերպ վնասել ժողովրդին»:









































