«Հրապարակն» օրերս անդրադարձել էր «Հայինկասացիայի» նախընտրական գործողություններին: Գրել էր, որ այստեղ ևս լծվել են ավագանու առաջիկա ընտրություններում ձայներ ապահովելու գործին, սակայն արտառոցն այն էր, որ Կենտրոնական բանկի մաս կազմող այս կազմակերպությունն աշխատում է ԲՀԿ-ի օգտին:
Երեկ թերթը տեղեկացավ, որ լուրը լուրջ իրարանցում է առաջացրել Կենտրոնական բանկում: ԿԲ ղեկավարությունը, մասնավորապես «Հայինկասացիայի» կուրատորները, փնտրում են ինֆորմացիոն արտահոսքի հեղինակին: «Կասկածյալներին» սպառնացել են ազատման դիմումներ գրել: Հույս ունեն, որ աշխատանքից ազատման վախը կստիպի, որ ինչ-որ մեկը «փուռը տա» ինֆորմացիան դուրս հանողին: