Եռօրյա այցով Ազատության կղզի ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կուբայի և ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին կոչ է արել շարունակել հարաբերությունների նորմալացումը և հաշտության օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար՝ գրում է tass.ru-ն:
«Կոչ եմ անում Կուբայի և ԱՄՆ-ի պատասխանատու քաղաքական գործիչներին շարունակել շարժվել այդ ուղով և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ի նշան բարձրագույն ծառայության, որը նրանք կոչված են իրականացնել՝ հանուն խաղաղության և իրենց ժողովուրդների բարեկեցության՝ որպես հաշտության օրինակ ողջ աշխարհի համար»,- ասել է կաթոլիկների առաջնորդը:
Նա նաև նշել է Կուբայի հատուկ աշխարհագրական դիրքը՝ նկատելով, որ երկիրը «բանալի է Հյուսիսի և Հարավի, Արևմուտքի և Արևելքի միջև»: Նա հատկապես նշել է կարիբյան պետության «հանդիպման կետ լինելու բնական կոչումը»՝ բոլոր ժողովուրդների համար:
Կուբա այցի ավարտից հետո Հռոմի պապը կմեկնի ԱՄՆ:









































