Այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում իրարանցում է. «Արմավիա» ավիաընկերությունն այսօր իր չվերթներից ոչ մեկը չի իրականացրել:
Կանգնեցված են «Արմավիայի» 4 չվերթներ՝ Դուբայ, Կրասնոդար և 2 չվերթ դեպի Մոսկվա: Ավիաընկերությունից ուղևորներին ոչ մի բացատրություն չեն տվել:
«Առաջին լրատվական»-ը փորձեց ավիաընկերության լրատվական ծառայության ղեկավար Նանա Ավետիսովայից ճշտել, թե ինչու են այսօր դադարեցվել չվերթները, եթե պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանք ապրիլի 1-ից չեն գործելու, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: