Թուրքական Roketsan և ամերիկյան Lockheed Martin ընկերությունները ստորագրել են համաձայնագիր F-35 կործանիչների սպառազինության համակարգում SOM-J թևավոր հրթիռների ինտեգրման մասին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Roketsan ընկերությանը:
«Մեծ հեռահարությամբ նոր սերնդի SOM-J թևավոր հրթիռները F-35 կործանիչներում տեղադրելու մասին համաձայնագիրը Roketsan-ի և Lockheed Martin-ի միջև ստորագրվել է Լոնդոնում DSEI սպառազինության ցուցահանդեսի ժամանակ: Այդ պայմանագիրը ներառում է նոր համակարգի տեխնիկական աջակցություն և մարքեթինգ սպառազինության միջազգային շուկայում»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:
Նոր համակարգի առաջին փորձարկումները կանցկացվեն ն Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներով:











































