«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
-Որքանով է այսօր ակտուալ սահմանադրական փոփոխություններով պատասխանել հարափոփոխ այն զարգացումներին, որ տեղի են ունենում մեր շուրջ: Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, տարածաշրջանում՝ Իսլամական պետություն, Իրանում նոր փոխվող ռեժիմ, և մենք պատասխանում ենք ընդամենը ներսում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով՝ ըստ տարբեր գնահատականների՝ բացառապես մեկ նպատակի համար, որպեսզի Հանրապետական կուսակցությունը և նրա առաջնորդը վերարտադրվեն:
-Համամիտ չեմ, որ սահմանադրական փոփոխություններն արվում են, որպեսզի Հանրապետական կուսակցությունը և նրա առաջնորդը վերարտադրվեն: Սահմանադրական փոփոխությունները միտված են տարածաշրջանում իրավիճակի փոփոխություններին: Մենք ուզում ենք, որ ամբողջ հայությունը մասնակցի այս պրոցեսներին՝ պետության կայունացման, տնտեսության, քաղաքական զարգացումներին, շրջափակումից դուրս գալուն:
-Գործող Սահմանադրությունը չէ՞ր տալիս այդպիսի հնարավորություններ, և դրա համար պետք էր փոխե՞լ Սահմանադրությունը:
-Այսօր կիսանախագահական հանրապետություն է, ընդդիմությունը անընդհատ քննադատում է, ամեն ինչ թողնում է նախագահի վրա, չի մասնակցում պետության կայացմանը և դժգոհ, խռոված, որևէ բան չի անում:
-Ընդդիմությունը հրաժարվում է կոալիցիա կազմել ձեզ հետ, որովհետև պատասխանատվություն չի ուզում կրել Ձեր՝ իշխանության վարած քաղաքականության համար:
-Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատասխանատվություն կրի: Մենք նոր սահմանադրությամբ տալիս ենք իրավասություններ ընդդիմությանը: Մեզ հավասար չէ, բայց մի քիչ պակաս իշխանություն է տրվելու:
–Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին ի՞նչ եք մտածում: որևէ պետական պաշտոնի չի՞ հավակնելու:
-Նախագահը հայտարարել է, որ չի հավակնում որևէ պաշտոնի, լինելու է ընդամենը Հանրապետական կուսակցության նախագահ: Դժգոհություններ կան կուսակցության ներսում, թե ինչու Սերժ Սարգսյանը պաշտոն չի ուզում: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը փաստորեն իրեն զոհ է տալիս. «Չեմ ուզում, եղբա՛յր, եկեք բարեփոխումների գնանք, այս մոդելը թող անցնի, ընդդիմությո՛ւն, դո՛ւ արի իշխանության, թող այս մոդելը անցնի, ես չեմ ուզում»:
–Պարո՛ն Զոհրաբյան, Դուք Ձեր երիտասարդությունը նվիրել եք Հայաստանի անկախության նպատակին, Ձեր երազանքը եղել է ազատ-անկախ Հայաստանը: Այսօր մենք մի գործընթացի մեջ ենք, երբ ավելի ու ավելի ենք մխրճվում Ռուսաստանի ճիրաների մեջ: Ամեն անգամ մեզ կանչում են Մոսկվա, և մենք հերթական զիջումն ենք անում: Դուք ցավ չե՞ք ապրում դրա համար:
-Մենք պայքարել ենք անկախ պետություն ստեղծելու, Խորդրդային պետությունից ձերբազատվելու համար: Փոքր պետությունների համար, ինչպիսին մենք ենք, գերտերությունների հետ մրցակցելն այնքան դժվար է, որ չեք պատկերացնի, մենք պետք է կարողանանք խելամիտ լինել:
-Իսրայելը փոքր պետություն է, բայց նրանք տեսլական են ունեցել ուժեղ պետություն լինելու, փոքրից մեծ օրնիբուն աշխատել են իրենց հայրենիքը շենացնլու համար: Ձեր կուսակցության առաջնորդած կառավարության անդամները օրնիբուն մտածում են՝ ինչպես թալանել մեր ժողովրդին, ինչպես կեղեքել մեր աղքատ գործարարներին, ինչպես հերթական օրենքով օրինականացնեն իրենց թալանածը:
-Ես որ բերում եմ Իսրայելի օրինակը ես չեմ իդեալականացնում Իդեալը: Էնտեղ էլ կան խնդիրներ, բայց նրանք փորձում են այնպես անել, որ այլ ազգերը չիմանան:
-Մենք ինչո՞ւ ենք այս հրաշք երկիրը այսպես այլանդակում՝ ձեր կուսակցության ղեկավարությամբ:
–Հիմա մենք ասում ենք, որ այս կիսանախագահական համակարգից անցում ենք անում խորհրդարանականի: Քա՛վ լիցի, եթե հանկարծ իրեն չարդարացնի, այդ խորհրդարանականն ավելի վատ աշխատի, դե հո չենք թողնի մնա այդպես: Մի անեկդոտ կա. ուսանողը չի կարողանում դասը պատասխանել, դասախոսն ասում է՝ տղա՛ ջան, լողում ես: Ոսանողը պատասխանում է՝ բա ի՞նչ անեմ, խեղդվե՞մ: Մենք պետք է անընդհատ գտնենք միջոցներ, ձևեր: Եթե դուք ասեք՝ այս քաղաքական ուժին եթե բերենք իշխանության, ամեն ինչ ավելի լավ կլինի, հենց վաղը կբերենք:
-Կարևորը Ձեզ հեռացնենք, ցանկացած ուրիշ քաղաքական ուժի հնարավորություն տանք ազատ-արդար ընտրություններով գալ իշխանության:
-Ինչպես Գալուստ Սահակյանն է ասում՝ մենք էդքան լավը չենք, բայց մեզանից լավը չկա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































