Աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին: Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Մոուրինյոն հրաշալի մրցաշրջան է անցկացնում արքայական ակումբի ղեկին: Նա հաղթեց Իսպանիայի գավաթը և թիմին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Չէ՞ որ «Ռեալ»-ը 6 տարի չէր կարողանում հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, իսկ Իսպանիայի գավաթին 18 տարի առաջ էր տիրացել: Լինելով «Ռեալ»-ի երկրպագու` ես երջանիկ եմ ու գոհ իմ թիմի հաղթանակից»,- ասել է Նադալը:









































