Bugatti ընկերությունը ներկայացրել է Vision Gran Turismo հիպերքարի իրական նախատիպը, որը մշակվել է Gran Turismo 6-ի համար: Այս մասին գրում է The Verge-ը:
Յուրահատուկ ավտոմեքենան ներկայացվել է «Պրեմիերաների գիշերը»՝ Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսրահի պաշտոնական բացումից մի քանի ժամ առաջ:
Ընկերությունում նշում են, որ նորույթի արտաքին տեսքը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին կլինի սերիական Bugatti հիպերքարերի դիզայնն ապագայում:
Ընկերության հաջորդ նորույթը կլինի Chiron-ը, որն իր անվանումն ստացել է ի պատիվ ավտոարշավորդ Լուի Շիրոնի:
Հիպերքարը կունենա 1500 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային կառուցվածք՝ կազմված 4 տուրբիններով 8-լիտրանոց W16 շարժիչից:
Bugatti-ն ծրագրում է թողարկել 500 Chiron ավտոմեքենա: Մեքենաների արժեքը կսկսվի 2.2 մլն եվրոյից:






















































