Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Պուտինին հրավիրել է այցելել Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` Պուտինն ու Բայդենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով տնտեսական մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Առևտրի միջազգային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը: Ըստ Պեսկովի` Բայդենն ասել է, որ նախագահ Օբաման «շատ ուրախ կլինի Վաշինգտոնում տեսնել Պուտինին»:
Այցելության ժամկետներն այս պահին ճշտվում են: Հիշեցնենք, որ անցած ամիս Բայդենն այցելել էր Մոսկվա և կոչ արել իշխանություններին իրականացնել քաղաքական բարեփոխումներ ու հաստատել օրենքի գերակայությունը, ինչը թույլ կտա երկիր բերել օտարերկրյա ներդրողների:








































