Saturday, 06 06 2026
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն

Կարեն Կարապետյանը աշխատանքային շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար շրջայցեր կկատարի մայրաքաղաքի վարչական շրջաններ` տեղում ծանոթանալու նրանց գործունեությանը: Այս համատեքստում էր քաղաքապետի Դավթաշեն վարչական շրջան կատարած այսօրվա առաջին աշխատանքային շրջայցը:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը նախ շրջեց Դավթաշենի տարածքով, ծանոթացավ հանգստի գոտիներում, այգիներում և պուրակներում իրականացվող գարնանային աշխատանքներին, զրուցեց վարչական շրջանի բնակիչների հետ, լսեց առաջադրվող խնդիրները:
Քաղաքապետը նրանց առաջարկեց լինել ավելի ակտիվ և մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի նախաձեռնություններին:
Դավթաշենի առաջին թաղամասում էլ Կարեն Կարապետյանը ծանոթացավ համատիրությունների աշխատանքին: Տարածքում ներկա համատիրությունների ղեկավարների հետ զրույցի ընթացքում քաղաքապետը` ներկայացնելով քաղաքապետարանի որդեգրած եռաստիճան կառավարման մոդելը, հորդորեց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել, արդյունավետ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին ու առարկայական լուծումներ գտնել: Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ քաղաքապետարանը աջակցելու է կայացած կամ հաջողված համատիրություններին, ինչը կարող է խթանող ազդակ դառնալ թերացող համատիրությունների համար և վերջնարդյունքում նպաստել համատիրությունների կայացմանը:
Շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, ներկայացրել այն ծրագրերն ու անելիքները, համաձայն որի առավել համակարգված կդառնա քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքը. «Մենք որոշել ենք շրջայցեր կատարել վարչական շրջաններով, ծանոթանալ աշխատակազմերի հետ, լսել բարձրացված խնդիրները և կիսվել ծրագրերով, որոնք նախատեսում ենք իրականացնել մայրաքաղաքում»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ. «Մենք պետք է կանգնած լինենք քաղաքացու կողքին, ինչպես իրավական, այնպես էլ կենցաղային խնդիրների լուծման առումով»,-շեշտել է քաղաքապետը: Անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարներին պատվիրակված լիազորություններին և գործառույթներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ դրանով իսկ բարձրանում է պատասխանատվությունը և զուգահեռ ավելի արդյունավետ աշխատանքի պահանջ է դրվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում