Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Այժմ առավել, քան երբևէ անհանգստացած ենք Ղարաբաղում պատերազմի հնարավոր վերսկսումից. Սաբինա Ֆրեյզեր

Armenianow.com կայքին և 4 այլ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն (նստավայրը Ստամբուլ) Սաբինա Ֆրեյզերն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ղարաբաղյան խաղաղ գործընթացը վտանգի տակ է, հնարավոր է` պատերազմը վերսկսվի, ինչն արդեն դժվար կլինի կանգնեցնել: Այժմ մենք առավել, քան երբևէ անհանգստացած ենք այդ կապակցությամբ: Մենք` միջազգային հանրությունը, այդ խնդրի մասին բարձրաձայնում ենք միայն ժամանակ առ ժամանակ:

Ռուս-վրացական պատերազմն իր հետ բերեց բազմաթիվ անակնկալներ, սակայն մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել էինք այդպիսի վտանգի առկայության մասին: Նույնը վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, ուր օրեցօր մեծանում է պատերազմի վերսկսման վտանգը:

Դրա պատճառն այն է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի գրանցվում, իսկ Ադրբեջանն էլ գնալով առավել շատ է հակվում նրան, որ եթե հնարավոր չէ խաղաղ ճանապարհով հասնել ղարաբաղյան հակամարտությանը կարգավորմանը, ապա դա կարելի է անել ռազամական ճանապարհով: Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումն արդեն իսկ լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանը:

Մենք լիովին հնարավոր ենք համարում, որ Ադրբեջանի կառավարությունը, ի վերջո, կարող է գնալ այդ քայլին: Ադրբեջանը կարող է փոքրիկ միջադեպեր հրահրել, ինչը կառաջացնի Հայաստանի կոշտ արձագանքը:

Այդ հնարավոր բախումները կանխելու համար միջազգային հանրությունն առավել արագ և կոշտ պետք է արձագանքի հակամարտության գոտում զինադադարի խախտման դեպքերին: Ավելին, ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական շփման գծում մոնիթորինգները պետք է անցկացվեն ոչ թե ամսեկան մեկ անգամ կամ դրանից էլ ուշ, ինչպես որ ներկայումս է, այլ` ամեն օր:

Յուրաքանչյուր օր այնտեղ պետք է գտնվեն ԵԱՀԿ ներկայացուցիչները: Հակառակ դեպքում այդ բախումները կարող են օրերից մի օր հանգեցնել պատերազմի վերսկսմանը, ինչն արդեն անհնար կլինի կանգնեցնել կարճ ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ եթե Ադրբեջանը գնա այդ քայլին, ապա նրա համար չափազանց դժվար կլինի հետ վերադարձնել կորուսյալ տարածքները: Դրա պատճառը հնարավոր ռազմական գործողությունների տեղանքն է, ինչպես նաև այն, որ վերջին շրջանում ադրբեջանցիները բավականին քանակությամբ այնպիսի զենք են ձեռք բերել, որ դեռ չեն տիրապետում դրա օգտագործման կանոններին: Նրանք դեռևս պատրաստ չեն օգտագործել իրենց ունեցած բոլոր ռեսուրսները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կարող է ներգրավվել նաև Թուրքիան: Դա ոչ միայն Հայաստանի համար «վնասակար» չի լինի, այլև` ընդհակառակը: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը ռեալ գլխացավանք է համարվում Թուրքիայի համար:

Թուրքիան քաջ գիտակցում է, որ պատերազմի վերսկսման դեպքում կհայտնվի բավականին բարդ իրավիճակում, քանի որ այդ դեպքում մի կողմից Ադրբեջանը կսկսի նրա վրա ճնշում բանեցնել օգնության հասնելու հարցում, իսկ մյուս կողմից էլ այդ քայլը կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը:

Բացի այդ, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում նա չի կարող, առանց ՆԱՏՕ-ի թույլտվության, ռազմական օպերացիաներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում:

Ներկայումս Թուրքիան շատ մեծ կարևորություն է հաղորդում Ռուսաստանի հետ իր հարաբերություններին: Ավելին, այդ պլանում Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ին: Հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը, պետք է նշել, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում երբեք Ռուսաստանի դեմ դուրս չի գա:

Միևնույն ժամանակ Թուրքիան կարող է Ադրբեջանին համոզել փոխզիջումների գնալու հարցում, ինչն անհրաժեշտ է վերջնական համաձայնագրի համար:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերաբնակեցման գործընթացին, ապա դա շատ վտանգավոր է: Մարդկանց բնակեցումն այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը դեռ հստակեցված չէ, պարզապես նշանակում է այդ մարդկանց դնել շատ վտանգավոր վիճակի մեջ: Ես կարծում եմ, որ դա շատ վատ է և այդպիսի քայլի գնալու որևէ պատճառ չկա»:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը հայտարարեց, որ մարտին Էրդողանի մոսկովյան այցի ժամանակ Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է ղարաբաղյան գործընթացի հետ կապված ստեղծել նոր ձևաչափ` Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան.

«Մոսկվայում Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ողջունում և ընդունում է այն, որ Ռուսաստանն իր ձեռքում է կենտրոնացրել ղարաբաղյան գործընթացի բոլոր թելերը; Այսինքն` դա բաց խոստովանություն էր, որ Թուրքիան նույնպես անհանգստացած է տարածաշրջանում բազամբևեռ ղեկավարման առկայությունից:

Դա հակասում է Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին: Ռուսաստանն էլ, իր հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իր ինքնուրույն քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ: Ստացվում է, որ գործընթացում ներգրավված մյուս երկրները, կարծես թե, մնում են հետին պլանում: Դրա համար էլ անհրաժեշտ է ստեղծել նոր ձևաչափ` Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում