Միլանի «Ինտեր»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենի ծառայություններով:
Հարկ է նշել, որ միլանյան ակումբն առաջին անգամը չէ ֆուտբոլիստի իրավունքները գնելու ցանկություն հայտնում: «Ինտեր»-ը 18 մլն եվրո էր առաջարկում Ռոբենի տրանսֆերի դիմաց նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն ֆուտբոլիստը չցանկացավ տեղափոխվել:
Այժմ իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ Ռոբենը տեղ չունի իր թիմի հիմնական կազմում, ինչից դժգոհ է: Հիշեցնենք, որ Ռոբենի ծառայություններով հետաքրքրված է նաև «Գալաթասարայ»-ը: Թուրքական ակումբի նախագահը հայտնել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի առաջիկա մրցաշրջանում Ռոբենը հանդես գա իր թիմում:









































