2012 թ. վերջի դրությամբ «ԱրՔա» քարտերի թիվը կազմել 492 հազար: Միջազգային քարտային համակարգերի քարտերի թիվն ավելացել է 11 %-ով` կազմելով 831 հազար: Այդ թվում՝ VISA քարտերն ավելացել են 9 %-ով և կազմել 521 հազար, իսկ MasterCard-երը՝ 17 %-ով և կազմել 265 հազար:
2012 թ. չորրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 323.3 մլրդ դրամի 5.5 մլն գործառնություն: Այդ թվում՝ քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը կազմել է 28.4 մլրդ դրամ: Դրանցում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 4.6 մլրդ դրամ (այդ թվում՝ էլեկտրոնային առևտուր՝ 1.2 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ՝ 3.5 մլրդ դրամ):
Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 39 %-ով և կազմել է քարտային գործառնությունների 9 %-ը:









































