Մարտի 24-ին Մալայզիայում կայացավ «Ֆորմուլա-1»-ի 2013 թվականի մրցաշրջանի երկրորդ մրցարշավը, որի հաղթող դարձավ աշխարհի եռակի չեմպիոն, «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը:
Երկրորդը Ֆետելի թիմակից Մարկ Ուեբերն էր, իսկ երրորդը` աշխարհի 2008 թվականի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը` «Մերսեդես»-ից:
«Ֆորմուլա-1». Մալայզիայի Գրան-պրի. Մրցարշավ`
1 Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)
2 Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ»)
3 Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)
4 Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)
5 Ֆելիպե Մասսա («Ֆերարի»)
6 Ռոմեն Գրոժան («Լոտուս»)
7 Կիմի Ռայկոնեն («Լոտուս»)
8 Սերխիո Պերես («Մաքլարեն»)
9 Նիկո Հյուլքենբերգ (Զաուբեր»)
10 Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսսո»):








































