Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշատպան Ֆրենկ Լեմպարդը դարձել է ազգային թիմի պատմության մեջ ամենաարդյունավետ կիսապաշտպանը` 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայացած Սան-Մարինոյի ընտրանու դեմ կայացած հանդիպմանը խփած գոլի շնորհիվ:
34-ամյա կիսապաշտպանն ազգային հավաքականի կազմում հեղինակեց իր 28-րդ գոլը և շրջանցեց նախորդ ռեկորդակրին` Դևիդ Պլատին:
«Ես հպարտանում եմ այս ռեկորդով: Ամբողջ կարիերայիս ընթացքում գոլ խփելու հնարավորություն եմ փնտրել: Ինձ համար մեծ պատիվ էր կրել ազգային հավաքականի ավագի թևկապը»,- նշել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ Սան-Մարինոյի ընտրանու դեմ խաղի ժամանակ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Լեմպարդին էր վստահել ավագի թևկապը, իսկ Սթիվեն Ջերարդին հանգստանալու հնարավորություն տվել` Չերնոգորիայի դեմ խաղից առաջ:






































