Այսօր աշխարհում նշում են Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ այն նշվում է հենց այն օրը, երբ 1882 թ. գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց իր կողմից հայտնաբերված տուբերկուլյոզի հարուցիչի մասին: 1905 թ.Կոխը Նոբելյան մրցանակի է արժանացել բժշկության ոլորտում:
1993 թ. տուբերկուլյոզն ԱՀԿ-ի կողմից հայտարարվում է ազգային աղետ, իսկ մարտի 24-ը սահմանվում որպես Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Ներկայում տուբերկուլյոզը տարեկան 1.6 մլն մարդու կյանք է խլում, զոհերի մեծ մասը զարգացող երկրների բնակիչներ են:









































