Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի 32-ամյա աստղն ամերիկյան E! News կայքին տված անկեղծ հարցազրույցում պատմել է, որ իր հղիությունը «բավականին բարդ» է ընթանում:
«Անկեղծ ասած՝ հղի լինելն այնքան էլ հեշտ չէ… Ես չեմ կարող երջանիկ ու ծաղկուն տեսք ունենալ, ինչպես իրենց ժամանակին ունեին իմ քույր Քորթնին ու մայր Քրիսը»,- նշել է Քիմը:
«Ժամանակ առ ժամանակ ես ցավեր եմ ունենում: Չնայած, մի քանի անգամ դրանք անտանելի են եղել: Տհաճ է. հատկապես, երբ նման բաներ լինում են ճամփորդության ժամանակ», -ընդգծել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Քիմ Քարդաշյանը Փարիզի նորաձևության շաբաթից վերադառնալիս ինքնաթիռում իրեն հանկարծ վատ էր զգացել: Նա վախեցել էր, որ կարող է կորցնել երեխային, և ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես շտապել էր իր բժշկի մոտ: Բարեբախտաբար, ահազանգը կեղծ էր, իսկ բժիշկը խորհուրդ է տվել նրան ավելի շատ հանգստանալ ու քիչ ծանրաբեռնվել:
Աստղը նաև նշել է, որ փորձում է ճիշտ սնվել:
Քիմ Քարդաշյանի հղիության մասին հայտնի է դարձել անցած տարվա վերջին: 2012 թ. դեկտեմբերի 29-ին Քիմի հղիության մասին Ատլանտիկ-Սիթիիում կայացած համերգի ժամանակ հայտնեց նրա ընկեր՝ Քանյե Ուեսթը:
Զույգը պատրաստվում է ամուսնանալ, հենց որ Քիմն ու բասկետբոլիստ Քրիս Համֆրիսն ամուսնալուծվեն:









































