Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը չի կարող ներկա գտնվել տևական հիվանդությունից հետո ուրբաթ օրը մահացած մոր հուղարկավորությանը: Այս մասին այսօր լրագրողներին հաղորդել է Իլի բանտի տնօրեն Քունթ Բյարքեյդը։ Այստեղ Բրեյվիկն իր պատիժն է կրում անցած օգոստոսից, երբ դատարանը նրան մեղավոր էր ճանաչել 77 մարդու սպանության գործում:
Բյարքեյդի խոսքերով՝ նման իրավիճակներում բանտի ղեկավարությունը ընդառաջում է կալանավորներին ՝ թույլ տալով հրաժեշտ տալ հարազատներին, սակայն Բրեյվիկին նման հնարավորություն տրամադրելու մասին խոսք լինել անգամ չի կարող: Ծայրահեղ վտանգավոր հանցագործների դեպքում մեծ են ռիսկերը, օրինակ՝ փախուստի:
Բացի այդ, գոյություն ունի նաև զուտ ֆորմալ պատճառ. Բրեյվիկն իր պատժի մեծ մասը կրած լինելու դեպքում գուցե ստանար նման հնարավորություն։









































