Վրացական խորհրդարանը պարտավորեցրել է պատգամավորներին նիստերին գործնական կամ ազգային հագուստ կրել: Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, խորհրդարանի աշխատանքի կանոնակարգում համապատասխան ուղղումներն ընդունվել են մարտի 22-ին:
Օրինագծին կողմ են քվեարկել 88 պատգամավորներ, դեմ՝ միայն մեկը: Ուղղումներն ուժի մեջ կմտնեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստորագրելուց հետո:
Կանոնակարգի նախկին խմբագրման համաձայն՝ պատգամավորները պարտավոր էին նիստերին ներկայանալ բացառապես գործնական կոստյումով, սակայն նորամուծության նախաձեռնողը և նրա համախոհներն արդեն մի քանի անգամ նիստերին ազգային տարազով են ներկայացել: Նշենք, որ նախաձեռնողը՝ Բիձինա Գուջաբիձեն, պահպանողական կուսակցության անդամ է:
Ավելի վաղ Коммерсант-ին տված հարցազրույցում Գուջաբիձեն բացատրել էր, որ հուսով է՝ չերկեսկան «ազգային-պետական ատրիբուտի» կվերածվի: Դեռ ոչ մի կին պատգամավոր խորհրդարանում ազգային հագուստ չի կրել:











































