Sunday, 28 04 2024
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ

Այս անգամ Հանրապետականի սալյուտը ներսից է լինելու

Իշխող Հանրապետական կուսակցության ներսում բևեռացումը գնալով սրվում է: Արդեն ակնհայտ է, որ լարված է և իրարից տարբերվում է այդ կուսակցության առանձին թևերի գործունեությունը:

Նշենք, որ գոյություն ունի, որքան էլ զարմանալի է, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թև և ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի թև: Իհարկե, կան նաև ՀՀԿ-ականների այլ փոքր խմբեր, սակայն հիմնականում հակասությունների մեջ են այդ երկու թևերը: Այդուհանդերձ, բոլոր խմբերն ու թևերը միասին գտնվում են նախագահ Սերժ Սարգսյանի ազդեցության տակ:

Անդրանիկ Մարգարյանի գվարդիան հիմնականում հին հանրապետականներն են, որոնց մեջ կան թե տարիքով, թե երիտասարդ գործիչներ: Հանրապետականների գործունեությունից դատելով՝ կարելի է ասել, որ այդ խմբից են Ռազմիկ Զոհրաբյանը, Սամվել Նիկոյանը, Գագիկ Մինասյանը, Սուքիաս Ավետիսյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, բնականաբար՝ Տարոն Մարգարյանը, նրանց է միացել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանն իր նախարարական թիմով՝ Տիգրան Դավթյան, Վաչե Գաբրիելյան և այլոք:

Հովիկ Աբրահամյանը լինելով Ազգային ժողովի նախագահ և էությամբ շատ ավելի ճկուն գործիչ՝ իր լծակներով կարողանում է ավելի շատ հանրապետական պաշտոնյաների պահել իր ազդեցության տակ: Միանշանակ նրա թևից են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, քարտուղար Հովհաննես Սահակյանը, նախկին նախարարներ Վարդան Այվազյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Ճշմարիտյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և բնականաբար` ՀՀԿ-ի կանանց գրեթե ողջ գունդը: Կանանցից, թերևս, առայժմ չեն կարողանում կողմնորոշվել Մարգարիտա Եսայանն ու Շուշան Պետրոսյանը: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, ովքեր հիմնականում գործարար են, համեմատաբար անկախ վիճակում են, իհարկե՝ ԱԺ նախագահից: Այնուամենայնիվ այնպես է ստացվել, որ ԱԺ նախագահի իր լծակը օգտագործելով՝ Հովիկ Աբրահամյանը կարողանում է ՀՀԿ խմբակցության մեծամասնության վրա ազդեցություն ունենալ ու նրանց օգտագործել մյուս թևի հետ մրցակցության դեպքում:

Խորհրդարանական գործունեության շրջանակներում ՀՀԿ-ի այս երկու թևերի բախումը մշտապես առկա է և նկատելի: Երբ կառավարությունը որևէ նախագիծ է բերում, որը կարող է գործարարության շահերին հակասել, Աբրահամյանն իր թևին ուղղորդում է ինչ-որ կերպ քննադատելու, խոչընդոտելու դրա ընդունումը կամ էլ մեղմելու այն: Թվում է, թե այստեղ գործ ունենք գործադիր-օրենսդիր հակակշռման հետ, սակայն խնդիրը հիմնականում անձնական դաշտում է: Այսինքն` այս դեպքում ԱԺ-ում երկու նպատակ կա՝ հնարավորինս օրենսդրական խստացումներից հեռու պահել գործարար պատգամավորներին, այդ թվում` Հովիկ Աբրահամյանի ու նրա մերձավորների բիզնեսը: Երկրորդ նպատակն էլ զուտ այդ երկու խմբերի մեջ եղած մրցակցության դեպքում որոշումների կայացման վրա իրենց ազդեցությունը պարտադրելն է:

Եթե հաշվի առնենք, որ վարչապետի պաշտոնի պատճառով տարիներ շարունակ լարված են Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հարաբերությունները, կարելի է ենթադրել, թե ներիշխանական ինչ դավեր կարող են նյութվել: Տվյալ դեպքում չբավարարված են Հովիկ Աբրահամյանի ամբիցիաները, քանի որ նա մինչև Տիգրան Սարգսյանի նշանակումն էլ երազել է ստանալ վարչապետի պաշտոնը, նույնիսկ` Անդրանիկ Մարգարյանի ժամանակ: Որոշ տեղեկությունների համաձայն` այդ առումով հակասություններ են եղել նաև Մարգարյանի և Աբրահամյանի միջև: Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանն անդամակցել է ՀՀԿ-ին, բայց Անդրանիկ Մարգարյանը նրան յուրային չի համարել, քանի որ այդ շրջանում էլ նա ձգտել է վարչապետ դառնալ: Հիմա, երբ իշխանությունը բաժանելու, տնտեսության տարբեր ոլորտների վրա ազդեցություն ունենալու, առավել ևս ունեցածը պահպանելու ավելի մեծ խնդիր կա, այդ հարաբերություններն ավելի են սրվում:

Առկա է նաև «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունների հարցը, որին զուգահեռ նոր սրացում է ստանում նաև ներհանրապետական կոնֆլիկտը: Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԲՀԿ-ին բերել կոալիցիա, բայց դա այս անգամ կարծես չի հաջողվում: Մամուլի հրապարակումների համաձայն` նա շուրջ մեկ տարի Սերժ Սարգսյանին հավաստիացրել է, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պաշտպանելու է իր թեկնածությունը, ինչը տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա մտնելու «իրավունք» կարծես թե չունի, ուստի այս փուլում, երբ ԲՀԿ-ի մուտքը կոալիցիա գրեթե անիրատեսական է, Հովիկ Աբրահամյանի դերը ՀՀԿ-ում արդեն փոքրանում է: Դա էլ իր հերթին նշանակում է մրցակցության մեջ կորցնել դիրքեր և հնարավորություններ:

Առաջիկայում՝ Երևանի ավագանու ընտրություններից և նոր կառավարության ձևավորումից հետո ՀՀԿ-ի այս երկու թևերի միջև մրցակցությունն անկասկած նոր թափ է ստանալու: Պետք է փորձեն հաղթել միմյանց: Պետք է փորձեն միմյանց իրավունք պարտադրել: Պետք է փորձեն չեզոքացնել միմյանց: Կան բազում չբավարարված և նոր կոտրված ամբիցիաներ, որոնց հետ հաշտվելը դժվար է լինելու:

Այնպես որ, տարիներ շարունակ մեզ համար սովորական դարձած ՀՀԿ-ԲՀԿ պայքարի փոխարեն, հավանաբար ամիսներ հետո ականատես կլինենք ներհանրապետական պայքարի: Պայքարելու են օլիգարխիկ և այսպես ասած՝ տեխնոկրատ թևերը: Ինչպես ասում են` այս անգամ սալյուտը ներսից է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում