Կիպրոսի խորհրդարանը կառավարությանը իրավունք է տվել սահմանափակել կապիտալի ազատ շարժը երկրի ներսում: Այսպիսով, իշխանությունները կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն արգելել ներդրողներին բանկերից դուրս բերել իրենց խնայողությունները, հաղորդում է Associated Press-ը:
Փաստաթղթում նշվում է, որ խոսքն արտակարգ իրավիճակներում գործող լիազորությունների մասին է: Ինչպես նշում են վերլուծաբանները, այս նախաձեռնության նպատակն է պաշտպանել երկիրը կապիտալի զանգվածային փախուստից:
Կիպրոսի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը ենթադրում է ընթացիկ բանկային հաշիվները վերակառուցել շտապ դեպոզիտների: Բացի այդ՝ արգելվում կամ սահմանափակվում են անկանխիկ գործարքները, դեբետային կամ կրեդիտային քարտերի կիրառումը և կտրոնների կանխիկացումը: Սահմանափակվում են նաև ներքին միջբանկային փոխանցումները:









































