Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներին: Հայտարարեց, որ ԱՎԾ տվյալներով առաջին եռամսյակում արձանագրվել է 2,5 տոկոս տնտեսական աճ, երկրորդ եռամսյակում ՝ 5,1 տոկոս:
«Արդյունքում ունենք 4,4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ, արտերկրից եկող տրանսֆերների էական նվազման պարագայում հատկապես կարեւորում եմ գյուղատնտեսության ոլորտում արձանագրած աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը: Մենք այսօր արտահանում ենք իրականացնում ավելի շատ երկրներ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով ներկայացնել տնտեսական արդյունքներն ավելի մանրամասն: