Գերմանիայի դաշնային դատախազությունը Ռամշտայն ավիաբազայում աշխատող ՆԱՏՕ-ի աշխատակիցներից մեկին լրտեսության մեղադրանք է առաջադրել: Այս մասին այսօր տեղեկացրել է «Ֆոկուս-օնլայն» ինտերնետ-հրատարակչությունը:
Առայժմ չի տեղեկացվում, թե որ երկրի օգտին է նա աշխատել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ տղամարդը փորձել է Ռամշտայն ավիաբազայից ռազմական գաղտնի տեղեկատվություն ստանալ: Ավիաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի խոշորագույն հենակետն է համարվում:
Ըստ «Ֆոկուս»-ի՝ ՆԱՏՕ-ի վարձու աշխատակիցը, ով մասնագիտությամբ ծրագրավորող է, ձեբակալվել է անցած տարվա օգոստոսին: Գերմանիայի դատախազությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:









































