Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Գյումրիում նորակազմ ընտանիքը մնացել է շիվար. փլվել է հայրական տան տանիքը

Արմեն Ասատրյանը քսանհինգ տարեկան է: Ապրում է Գյումրիում` Լևոն Մադոյան 265 hասցեում` հայրական` դեռևս սովետական ժամանակներին կառուցված հին տանը: Արմենն ունի երրորդ կարգի հաշմանդամություն:

Մարիամ Ասատրյանը` Արմենի կինը, 19 տարեկան է: Արդեն մեկ տարի է, որ ամուսնացած են ու սպասում են առաջնեկին: Երիտասարդ նորակազմ ընտանիքի հետ ապրում է նաև Արմենի հորաքույրը, որը ևս երրորդ կարգի հաշմանդամություն ունի: Չնայած առողջական խնդիրներին՝ Արմենն աշխատում է Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցում որպես ժամկոչ: Ընտանիքի բյուջեն ձևավորվում է Արմենի 55 հազար դրամ աշխատավարձից, 14 հազար դրամ հաշմանդամության թոշակից, հորաքրոջ հաշմանդամության թոշակից (կրկին 14 hազար դրամ) և հորաքրոջ 16 հազար դրամ նպաստից:

Ինչպես Արմենը նշեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում. «Լավից-վատից ապրում ենք, էլի: Ուրախ եմ. ախպերս բանակից եկավ, արդեն ամեն բան տեղը կընկնի, ինձ կօգնի: Ճիշտ է՝ հորեղբայրս բակում է ապրում` հարևանությամբ, բայց դե, իրենց ձեռքն էլ գումար չկա, որ օգնեն: Կարևորը՝ որ առաջնեկս կլինի»:

Երիտասարդ նորակազմ ընտանիքի առաջնեկի ուրախ սպասումը, սակայն, մռայլվեց, երբ հերթական մի օր տան տանիքը փլվեց: «Լավ էր, որ մարդ չկար տակը նստած, թե չէ վրան կփլվեր, շարունակում է Արմենի կինը` 19-ամյա Մարիամը:- Հին տանիք է, երևի մի 50 տարվա»:

Դեռևս խորհրդային տարիների գերանակապ տանիքը փլվել էր ցերեկ օրով, ու հիմա Ասատրյանները մնացել են շիվար, թե ինչ պիտի անեն:

«Մեր ուժերով մի քանի անգամ փորձեցինք վերանորոգել, թիթեղներով ծածկեցինք, բայց դե, օգուտ չկա, չի պահում, փտել են գերանները, էլ չեն կարողանում պահել ծանրությունը»,- նշում է Արմենը:

«Անձրևի ժամանակ ու գարնանը, որ հալոցքն է սկսվում, մենակ տեսնեք մեր տան վիճակը: Բոլոր տեղերից կաթում է: Ինչքան դույլ, թաս, լագան (մեծ մետաղյա թասը Գյումրվա բարբառով) ու այլ տարա ունենք, շարում ենք տան մեջ` կաթոցի տակ»,- ամուսնուն լրացնում է Մարիամը:

«Մեր ուզածը շատ բան չէ: Միայն կարողանանք շինանյութ հայթայթել, մնացածը մենք կանենք, ես էլ կանեմ, ախպերս էլ: Ճիշտ է հնարավորություններս սահմանափակ են, բայց երբեք չեմ խուսափել աշխատանքից»,- հաստատակամ է Արմենը:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպե՞ս են կարողանում ապրել, օգնողներ ունե՞ն, թե՞ ոչ, և ո՞ւմ են դիմել շինանյութով իրենց օժանդակելու համար, Արմենը պատասխանեց. «Որ փողի կարիք է լինում, դիմում եմ Սրբազանին (խոսքը Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի մասին է.- ծնթ.՝ «Առաջին լրատվական»-ի): Միշտ, ինչքան դիմել եմ, օգնել է` 20 հազարով, 30 հազարով, միշտ ձեռք է մեկնել մեզ, ու յոլա ենք գնացել, սոված չենք մնացել: Իմացավ Սրբազանը, որ տանս տանիքը փլվել էր, կանչեց-ասաց՝ տեղյակ եմ, երեսի վրա չենք թողնի քեզ:

Նաև դիմում եմ գրել հորաքրոջս հետ քաղաքապետ Բալասանյանին: Ասացին, որ գնամ քաղաքապետարանի բնակբաժին, այնտեղ կտեսնեն՝ ինչ է հնարավոր: Մարզպետին դեռ չեմ դիմել, տեսնենք, էլի, եթե բարի կամքի տեր մարդիկ էլ լինեն, որ օգնեն տանիքի հարցում, երախտապարտ կլինենք,- նշեց Արմենը ու հավելեց՝ երբ արդեն հրաժեշտ էինք տալիս, խնդրելով` անպայման էդ մասին գրել,- Սրբազանին ամաչում եմ ասեմ, որ էլի օգնի, ախր շատ է օգնել»:

Ու մինչ մենք հրաժեշտ էինք տալիս, Մարիամը ձեռնամուխ էր եղել օրվա բան ու գործին` հույսով, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն իրենց նորակազմ երիտասարդ ընտանիքին դուրս գալ այդ դժվար վիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում