Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Ձգտելու եմ իշխանություն դառնալ և ի կատար ածել այն ամենն, ինչ մտածում եմ». Ալեն Սիմոնյան

Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության միասնական «Բարև, Երևան» կոչվող ցուցակը: Ցուցակում ընդգրկվել է նաև ռեժիսոր, իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ Ալեն Սիմոնյանը, ով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Բարև, Երևան» ցուցակում ընդգրկվելը քաղաքականություն մուտք գործելու հայտ է:

Նա նշեց, որ իր քաղաքական գործունեությունը պատկերացնում է ընդդիմադիր դաշտում: «Եթե քաղաքականության մեջ ես, պետք է ձգտես իշխանություն դառնալ, ուստի ձգտելու եմ դառնալ իշխանություն և ի կատար ածել այն ամենն, ինչ մտածում եմ»,- նկատեց Ալեն Սիմոնյանը: Վերջինս որևէ կուսակցությանն անդամագրվելու առաջարկ չի ստացել: Ըստ նրա՝ օրակարգում նման հարց չկա, ավելին՝ այսօր ներկապնակում չի տեսնում այնպիսի կուսակցություն, որին կցանկանար անդամակցել: Մեկ բան հաստատ է նրա համար՝ երբևէ իշխանական որևէ կուսակցության շարքերում չի հայտնվի:

Պատասխանելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ ճիշտ չի հասկացվի, որ մի ժամանակ մասնակցում էր ՀԱԿ հանրահավաքներին, իսկ հիմա՝ «Ժառանգության», մեր զրուցակիցն ասաց, որ երբևէ ո՛չ «Ժառանգության» կողքին է եղել, ո՛չ էլ՝ ՀԱԿ-ի:

«Ես քվեարկել եմ հօգուտ ՀԱԿ-ի, դրանից առաջ քվեարկել եմ հօգուտ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և դուրս եմ եկել հրապարակ տեր կանգնելու իմ ձայնին: Պետք չէ անհատականացնել: Եթե տեր ես քո ձայնին, չի նշանակում, որ որևէ կուսակցության անդամ ես: Հիմա ես փորձում եմ տեր կանգնել այն ձայներին, որոնք որ հայ ժողովրդից խլվել են, և դրա համար այսօր հրապարակում եմ: Ավելին ասեմ՝ վաղը, երբ Սերժ Սարգսյանից որևէ մեկը ձայներ խլի, ես կկանգնեմ հրապարակում: Դիրքորոշումս հետևյալն է՝ ՀՀ քաղաքացին ունի ընտրության իրավունք: Ես ուղղակի քաղաքացի եմ, ով տեր է կանգնում իր ձայնին, ինձ պետք չէ մեկ բևեռից մյուսը գցել»,- մեկնաբանեց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով մայիսի հինգին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ նա տեսակետ հայտնեց, որ դրանք քաղաքական ընտրություններ են, այսինքն՝ ունեն քաղաքական պատվեր, և պայքարը գնալու է ազդեցության ոլորտ ձեռք բերելու և իշխանություններին ազդեցության ոլորտից զրկելու համար, որովհետև սկսած ամենափոքր օղակներից՝ որոշում կայացնողներն իշխանություններն են: Ուստի, Ալեն Սիմոնյանի համոզմամբ, գալիք ընտրություններն առաջին հերթին քաղաքական պայքարի հանգրվան են, հետո՝ քաղաքի խնդիրներին լուծմանն ուղղված միջոցառում: Թեև նա քաղաքում շատ խնդիրներ է տեսնում։

«Այսօրվա վիճակի վերաբերյալ շատ ծիծաղելի փաստեր կարող եմ մատնանշել՝ սկսած նրանից, որ Հայաստանի մայրաքաղաքում կեսգիշերից հետո լույսն անջատում են, վերջացրած նրանով, որ գումարներ են դուրս գրվում պլաստմասե ձիուկների և անորակ նստարանների համար»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց, որ Երևանի կենտրոնում է ծնվել, մեծացել, ուստի Երևան քաղաքը շատ լավ է ճանաչում, իսկ ավագանու կազմում կարող է հանրօգուտ աշխատանքով զբաղվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում