Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ևս 5 տարի թույլ կտա նախագահել, եթե… (տեսանյութ)

«Ինձ պետք է ՀՀ ժողովրդի հաղթանակը, և դա պետք է անենք միասին: Հեգնանք ծաղրանք չկա, հաշտվե՛ք պարոն Սարգսյան 3 հազար է, թե մեկ ուրիշ թիվ է՝ ողջունում ենք ներկաներին, ովքեր դեռ գալու են Երևանից, մարզերից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, մենք մեկ ազգ ենք մեկ ապագայով»: Ահա այսպիսի հաղթական կոչերով Ազատության հրապարակում իր ելույթը սկսեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ինչպես գիտեք, երեկ մենք հայտարարեցինք Երևանի քաղաքապետի ընտրությունների համար միակ վերկուսակցական ցուցակը, որը կրում է ոչ թե «Ժառանգություն» անունը, այլ Երևանի հաղթական ցուցակը՝ «Բարև Երևան» անվամբ: Երկու շաբաթ հետո մեր հանրահավաքի ընթացքում կանդրադառնանք այդ ընտրություններին, բայց շատ հպարտ ենք, որ մեզ հետ են Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Սուրեն Զոլյանը, ազատ քաղաքացիները: Ողջունեք Երևանի ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին:

Մենք անցած շաբաթ ունեցանք քաղաքացիական բաց խորհրդի առաջին հինգ նիստերը, խիստ հետաքրքիր էր, շնորհակալությու՛ն զեկուցողներին և մասնակիցներին: Բոլորը Ազատության հրապարակում ունեն իրենց սահմանադրական իրավունքը՝ խոսելու, իրենք իրենց արտահայտելու, ես ողջունում եմ բոլորի մասնակցությունը, թող ոչ մեկն իր վրա չվերցնի, թող ոչ ոք չհանդգնի ժողովրդի սերը, մեր միասնական պայքարը չարաշահել իրենց առանձին օրակարգերի համար: Ես թույլ չեմ տալու, բոլորը կամ պետք է միաձուլվեն ժողովրդին, կամ դո՛ւրս եկեք հրապարակից:

Հիմա Դուք գիտեք, որ այսօր պետք է հրապարակեմ մեր վերջին առաջարկը՝ նվազագույն շեմը պարոն Սարգսյանին, քանի որ ինքը շատ ճիշտ արեց, ես ողջունում եմ, որ խորհրդապահական գաղտնի նամակագրությունն իրենք բացեցին, քանի որ մեր ուզածը բաց է, և սրանից հետո այդպես է լինելու մեր մոտեցումը: Ես պետք է ընթերցեմ այն փաստը, որը մի քանի րոպե անց ուղարկելու եմ Սարգսյանին: Առաջարկը ժողովրդի հետ մեկտեղ, որ պատրաստ ենք Ձեզ կես ճանապարհին հանդիպել, հաղթահարել համազգային այս հիմնախնդիրը, հանգուցալուծում տալ, փոխել մեր երկրի կարգը, փաղատիրությունը, ագահությունը, մենաշնորհները, անարդարությունը, արտագաղթը»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ Ժողովուրդը դա է ուզում. «Ձեր կենսագրության ամենապատասխանատու շրջանն է մինչև ապրիլի 9-ը՝ ռազմավարական նշանակության քայլ կատարելու, դեպի ժողովուրդ մոտեցում ցույց տալու, դեպի ինքնամաքրում»:

«Ժառանգության» առաջնորդը երկու առաջարկ ունի, որոնցից մեկն ամբողջական. «Մյուսը չնեղանաք ինձնից երկրորդը հակակահայկական ընտրություններով հանդերձ եթե Դուք ուզում եք շարունակել դե ֆակտո նախագահ լինել՝ չունենալով ժողովրդի քվեն, այդ հնաարվորությունը պետք է տամ Ձեզ:

Նախագահական՝ արտահերթ նոր ընտրությունների անցկացում կամ դեմ, առաջին արտահերթ խորհրդարանական ընտություններ այս տարվա ընթացքում, մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ՝ վերացնել մեծամասնական ընտրակարգը, թողնելով միայն համամասնականը, հրապարակել ընտրողների ցուցակը, արտերկրում քաղաքացիների ընտրության իրավունքի վերականգնումն ապահովել:

Երկրորդ՝ առնվազն հինգ մարզպետերի ազատում աշխատանքից և այդ պաշտոններում ժողովրդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց նշանակում, հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառ լիզորությունները, բոլոր ընտրակեղծարարների ենթարկում քրեական պատասխանատվության:

Նշանակել նրանց փոխարեն ժողովրդի՝ հանձինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած անձանց, ՀՀ գլխավոր դատախազություն, Հարկային մաքսային պետական ծառայություն, ԱԱԾ, արտաքին գործերի նախարարություն, կրթության և գիտության նախարարություն, վերստուգիչ պալատ, արդարադատության խորհուրդ, հակակոռուպցիոն հանձնաժողով: Վերջին կետը՝ սույն պայմանագիրն անբաժանելի է և ենթակա է ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են»:

Րաֆֆի Հովհաննիսյանը փաստաթուղթը դրեց ծրարի մեջ և ըստ ամենայնի ուղարկեց ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում