ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստը, որին կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ 168.am–ի տեղեկությունների՝ կքննարկվեն Սահմանադրության բարեփոխումների առաջադրված նախագծի հետ կապված հարցեր, որի շուրջ լսումները Ազգային ժողովում տեղի կունենան սեպտեմբերի 4-ին:
ՀՀ նախագահը նաև իր կուսակիցներին Սահմանադրության որոշ դրույթներ, ինչպես նաև վերջին օրերին քաղաքական ուժերի հետ իր ունեցած հանդիպումների մասին կներկայացնի:
Շատերը համոզված են, որ ՀՀ նախագահը նիստի ընթացքում կհայտարարի նաև ՀՀ Արդարադատության նոր նախարարի անունը, որի պաշտոնը շուրջ մեկ ու կես ամիս է՝ թափուր է: Չնայած ՀՀ նախագահը կարող է նաև չհայտարարել նախագահի թեկնածուի մասին, այլ բոլորին անսպասելի հրամանագիր լինի, ինչպես սովորաբար նա վարվում է:
Մինչ այդ, ինչպես հայտնի է, շրջանառվում էին հիմնականում երկու թեկնածուների անուններ՝ նախկին փոխոստիկանապետ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի և ԱԺ Պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական, գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանի անունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































