Windows 10 օպերացիոն համակարգը, որը թողարկվել է մեկ ամսից քիչ առաջ, ներբեռնվել է 75 մլն անգամ։ Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է Windows-ի հարցերով Microsoft-ի փոխնախագահ Յուսուֆ Մեհդին, 192 երկրների օգտատերերը ներբեռնել են ՕՀ-ն սարքերի 90 հազար տարբեր մոդելներում։ Դրանց շարքում կան նույնիսկ 2007 թվականի արտադրության համակարգիչներ։
Մեհդին նշել է, որ նոր ՕՀ-ի ներբեռնումների քանակը մեկ սարքի հաշվով 6 անգամ գերազանցում է Windows 8-ի ցուցանիշը։
Ցուցանիշները հուսադրող են՝ նշում է The New York Times-ը։
Windows 8-ից կես տարի է պահանջվել 100 միլիոնի նշագծին հասնելու համար։









































