Բրիտանիայի խորհրադարանի շենքը սպասարկող ժամագործները խոստովանել են, որ աշխարհում հայտնի Բիգ-Բենի ժամացույցը չափազանց հնացել է, այն պետք է լինում ժամանակ առ ժամանակ ուղղել, իսկ սլաքները հաճախ ավելի արագ են շարժվում, քան պետք է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
«Բիգ-Բենը սկսել է բնավորություն ցույց տալ»,- գրում է պարբերականը: Ժամացույցը կարող է 6 վայրկյանով առաջ ընկնել: Մեխանիզմի տարիքն է ազդում:
Վերջին 2 շաբաթում 156-ամյա ժամացույցի զանգը, որը նշում է նոր ժամի սկիզբը, 6 վայրկյան շուտ է հնչել՝ ընդհատելով ВВС ռադիոյի հաղորդումները, որը ժամացույցի զանգերն ուղիղ եթեր է հեռարձակում:
Ժամացույցի աշխատանքի խախտումը որոշ ժամանակ աննկատ է մնացել: Մասնագետները նշում են, որ դրա պատճառը չգիտեն, և շեշտը դնում են ժամացույցի տարիքի վրա:
Բիգ-Բենի սլաքի ընթացքի դանդաղեցումից հետո, սակայն, ժամացույցը սկսել է հետ ընկնել: Ժամացույցի աշխատանքը կարգավորելով՝ վարպետները չեն կարող գուշակել՝ այն հաջորդ անգամ երբ կխափանվի: Ժամացույցի ճիշտ աշխատանքի համար պատասխանատու է բարձր որակավորում ունեցող 3 մասնագետ:









































