Tuesday, 21 05 2024
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը
21:40
Վրաստանում ԱՄՆ պաշտոնյաներին մեղադրել են շանտաժի մեջ
21:30
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն ծրագրում ականապատել արևելյան սահմանը
21:20
Պակիստանի բնակիչներին կոչ են արել չլքել տները անոմալ շոգի պատճառով
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը
ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին
20:40
Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան Ռուսաստանին հռչակել են գլխավոր սպառնալիք
20:30
Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար
20:20
ԱՄՆ-ն հայտնել է ԵՄ-ում պառակտման մասին՝ Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանի պատճառով
20:10
Ուկրաինայում հայտնել են, որ արդեն ավելի քան 3000 դատապարտյալ է դիմել զինված ուժերում ծառայելու համար
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ԵՄ-ն Մոլդովայի հետ պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր է ստորագրել
19:40
Գերմանիային հաջողվել է շուրջ մեկ միլիարդ եվրո հավաքել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ պետք է քննարկվի եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը

Այս կառավարության օրերը հաշված են. ՓՄ ձեռնարկատերերը պատրաստվում են փակել իրենց արտադրությունները հոսանքի թանկացման պատճառով

Փոքր ու միջին ձեռնարկությունները ևս խոշորի օրինակով չեն սուբսիդավորվի կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց: ՓՄՁ բազմաթիվ ներկայացուցիչներ օրերս պարզել են, որ իրենք նախկին 41.85-ի դրամի փոխարեն այլևս էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամի համար պետք է վճարեն 48.78 դրամ:

Հիշեցնենք, որ Բաղրամյանի նստացույցի օրերին Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե մինչ ՀԷՑ-ում աուդիտի ավարտը հոսանքի թանկացված մասը կսուբսիդավորվի կառավարության կողմից: Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ խոսքը բոլորի մասին էր: Սակայն վերջերս՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խոշոր բիզնեսին չեն սուբսիդավորի, իսկ ՓՄՁ-ների հարցն էլ դեռ հայտնի չէ:

Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՓՄՁ-ների հարցը պետք է քննարկի Սերժ Սարգսյանի հետ, երբ նա վերադառնա արձակուրդից: Փաստորեն հարցը քննարկվել է և որոշում է կայացվել ՓՄՁ-ներին ևս դուրս դնել սուբսիդավորման տիրույթից:

Նշենք, սակայն, որ դեռևս խոշոր բիզնեսին չսուբսիդավորելու մասին վարչապետի հայտարարությունից հետո մասնագետները նշում էին, որ էլեկտրաէներգիայի ավելի քան 16 տոկոս թանկացումը լուրջ հարված կհասցնի արտադրողներին, կբարձրանա մատուցվող ծառայությունների ու ապրանքների ինքնարժեքը, ապրանքը կթանկանա, և արդյունքում կստացվի, որ շարքային քաղաքացին որևէ կերպ ազատված չէ հոսանքի թանկացման բեռից: Նա արդյունքում թանկ ապրանք գնելով՝ ավելին կվճարի, քան կարող էր վճարել թանկ հոսանքի համար: Բացի դրանից՝ մասնագետների խոսքով, խոշոր բիզնեսին ու ՓՄՁ-ներին չսուբսիդավորելը կհանգեցնի արտադրության նվազման ու սպառման ծավալների կրճատման:

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա «կառավարության հերթական խայտառակ որոշումն էր», որի հետևանքները բնավ հաշվարկված չեն:

«ՓՄՁ-ները ոչնչացնելու կառավարության քաղաքականությունը ակնհայտորեն երևում է բոլոր ոլորտներում: Այս քայլը նույնպես դրանց շարքից է: Ասում են մի բան, անում՝ հակառակը: Հավանաբար կառավարությունը իր վերջին խաղերն է տալիս, քանի որ նման գործելաոճով կառավարությունը ուղղակի երկար ձգել չի կարող: Այս կառավարության օրերը հաշված են»,- ասաց Ասլանյանը հավելելով. «ՓՄՁ-ներն առանց այդ էլ այլևս տեղ չունեն հետ կանգնելու: Առաց այդ էլ շրջանառության հարկով խեղդեցին, հիմա էլ՝ այս հավելյալ բեռը: ՓՄՁ-ները կա՛մ պետք է ավելացնեն իրենց արտադրանքի, ապրանքի գները, դառնան ոչմրցունակ և դուրս մղվեն շուկայից, կամ էլ փակվեն ու գնան, ինչպես վերջին շրջանում շատերը»:

Ձեյթուն համայնքում հացի ու հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող խանութի տնօրենը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տարակուսեց՝ արժե՞ շարունակել հետագա գործունեությունը, թե՞ դադարեցնել արտադրությունը: «Մենք օրվա, իսկ ամսվա կտրվածքով հսկայական հոսանք ենք սպառում, որպեսզի կարողանանք կազմակերպել մեր արտադրությունը, իսկ ապրանքի ինքնարժեքը, բնականաբար, գոյանում է տարբեր բաղադրիչներից, ու եթե հոսանքը թանկացավ, այն անմիջականորեն կազդի նաև մեր արտադրանքի գնի վրա: Չթանկացնել չեմ կարող, թանկացնելու արդյունքում էլ հաճախորդներ կկորցնեմ: Այնպես որ կանգնած եմ երկընտրանքի առաջ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մինչև վերջերս լիահույս է եղել, որ կառավարությունը, որն առանց այդ էլ իրենց «մտցրել» է տարբեր հարկային պարտավորությունների տակ, իրենց ժամանակավորապես կազատեր գոնե հոսանքի թանկացման լրացուցիչ բեռից: «Ես անգամ Բաղրամյանի ցույցերին եմ մասնակցել, հետո մտածում էի՝ կառավարությունը, տեսնելով մեր երկրի վիճակը, մեր երկրի տնտեսության վիճակը, կգնա գիտակցված քայլերի, որոշումների, բայց ոնց որ թե էդ ամենը մեր կառավարության համար չէ: Նրանք որ մեր տնտեսության մասին մտածող լինեին, տնտեսությունը հիմա այս վիճակում չէր լինի»,- եզրափակեց մեր զրուցակից տնտեսվարողը:

Նշենք, որ Հայաստանում հիմա, որոշակի հաշվարկներով, 50 հազար ՓՄՁ կա: Նախորդ մեկ տարվա կտրվածքով, գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով, 10 հազարից ավել ՓՄՁ փակվել է միայն տեսչական ստուգումների, տարբեր վարչարարությունների և կառավարության «ճնշումների հետևանքով»: Իսկ հիմա, փաստորեն, լրացուցիչ պատճառ է առաջ եկել, և, մասնագետների խոսքով, առաջիկայում փակված ՓՄՁ-ների շարքերը կհամալրեն նորերը՝ բավական արագ տեմպերով:

«Ընդհանրապես մեր հայաստանյան ՓՄՁ-ները մոդեռն և վճարունակ չեն: Հազարավոր ՓՄՁ-ների 10 տոկոսը էֆեկտիվ չէ, արտադրողականությունը վարձր չէ, վճարունակությունը ցածր է: Հետևաբար այն ՓՄՁ-ները, ովքեր իրենք գումարները կոպեկ-կոպեկ են հաշվում ամեն մի լրացուցիչ ծախսը էներգակիրների պատճառով իրենից լրացուցիչ բեռ է եթադրում»,-ասաց գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ 2 ճանապար կա՝ կամ ՓՄՁ-ն պետք է փորձի իր շահույթի հաշվին հավելյալ ծախսերը փակի, կամ գործի ստվերի դաշտում: «Այնպես որ, սա լուրջ բեռ է ու իմ կանխատեսումները դրական չեն: Առաջիկայում մենք ականատես կլինենք նոր փակվող ՓՄՁ-ների: Եվ դրանց թիվը շատ կլինի: Մեր հարցումների համաձայն ՓՄՁ-ների 81 տոկոսն իր վիճակն անբավարար էր գնահատել և հիմա, որ հոսանքն էլ թանկանա, ապա այդ անբավարար վիճակն ավելի կվատանա ու ամեն բան կտանի ՓՄՁ-ների փակման»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում