Մոտ 2 000 տարի անց բրիտանական թանգարանը իտալացի խոհարար Ջորջիո Լոկատելլիի հետ համատեղ վերստեղծել է պոմպեյյան հացի բաղադրատոմսը: Այդ առիթով ուսուցողական տեսանյութ են նկարահանել, որով ցանկացած հացթուխ կարող է պատրաստել հաց, որը կերել են ժամանակակից Իտալիայի տարածքում մեր թվարկության սկզբում:
Պոմպեյյան հացի բաղադրության մեջ կա 3 տեսակի ալյուր, խմորիչ, աղ և ջուր: Հաշվի առնելով, որ նախկինում ցորենի մեջ ավելի շատ գլյուտեն է պարունակվել, խորհուրդ է տրվում խմորի մեջ գլյուտեն ավելացնել: Այս մասին հայտնում է kedem.ru-ն:









































