«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հպարտ է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինն իր հայրենակիցն է: Ֆուտբոլիստը չի թաքցնում, որ ցանկանում է ծանոթանալ Հռոմի պապի հետ:
«Այն, որ Ֆրանցիսկոս1-ինը ծնունդով Արգենտինացի է, հպարտություն է բազմաթիվ արգենտինացիների համար: Ես, անկասկած, կցանկանայի ծանոթանալ նրա հետ»,- նշել է Մեսսին Արգենտինա-Վենեսուելա խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք` Ֆրանցիսկոս 1-ինը վերջերս հայտնել էր, որ ինքը արգենտինական «Սան-Լորենսո» ակումբի երկրպագու է:






































