Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ռիխո Տերասը տամպլիերների միաբանության անդամ է։ Այս մասին հաղորդում է Eesti Ekspress-ը:
Պարբերականի տվյալներով` բացի Տերասից տամպլիերների միաբանության անդամ են հանդիսանում նաև զինվորական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առնչությամբ հոդվածում նշվում է, որ տամպլիերները վերահսկում են «երկրի զինված ուժերի զգալի մասը»: Պարբերականը մեջբերում է Տերասի նամակից մի հատված, որը վկայում է միաբանությանը նրա անդամակցության մասին. «Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք երկու սկզբունքով. բարոյական և հոգևոր մակարդակի զարգացում անդամների միջև և կրթության ու մշակույթի հրապարակային շահերի բարեգործություն»:
Պարբերականը գրում է նաև, որ Էստոնիայում տամպլիերների գործունեության մասին տեղեկացված է անվտանգության ծառայությունը: Միաբանության անդամները երկրում գրանցել են ոչ առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է բարեգործությամբ: Խոսքը OSMTH քրիստոենական սպայական կազմակերպության մասին է, որի անդամները խուսափում են հրապարակայնությունից:
Երուսաղեմի տաճարի աղքատ եղբայրների ռազմամիապետական միաբանությունը ստեղծվել է 1118 թ.՝ ֆրանսիացի ինը ասպետների կողմից` Երուսաղեմ տանող ճանապարհը պաշտպանելու համար: Ժամանակի ընթացքում այն դառնում է եկեղեցական ամենահզոր և հարուստ կառույցը:









































