Hilton հյուրանոցներում ծառայությունների ցուցակից կհանվեն վճարովի պոռնոալիքները։ Ընկերությունում դա բացատրել են հենց այցելուների ցանկությամբ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Ինչպես նշել է հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը, ներկայումս այդ ալիքներն արդեն անջատված են ողջ աշխարհում իրենց հյուրանոցների մեծ մասում, իսկ շուտով կանհետանան մնացածից։ «Մենք ականջալուր եղանք մեր հաճախորդներին և հասկացանք, որ մեծահասակների համար ժամանցը չի համապատասխանում ընկերության ոգուն»,- բացատրել է նա։
Սեռական շահագործման հարցերով ԱՄՆ ազգային կենտրոնն աջակցել է Hilton-ի գաղափարին։ «Պոռնոգրաֆիան նպաստում է ոչ միայն սեքս-ծառայությունների պահանջարկին, ինչը հյուրանոցներւմ լուրջ խնդիր է, այլև խթանում սեռական բռնությունը»,- նշել է կազմակերպության գործադիր տնօրեն Դոուն Հոքինսը։
Հյուրանոցային ցանցում ողջ աշխարհում հաշվվում է այս ցանցի ավելի քան 4000 օբյեկտ։









































