Ավարտական դասարանի լոսանջելեսցի 20-ամյա աշակերտ Ջեյք Դևիդսոնը ներքնաշորեր և լողազգեստներ գովազդող մոդել Քեյթ Էփթոնի համար տեսանյութ է ձայնագրել: Երիտասարդը աղջկան հրավիրել է իր ավարտական երեկոյին: Նորաձևության աշխարհում հայտնի Էփթոնը պատասխանել է երիտասարդ երկրպագուին, տեղեկացնում է People-ը:
Մի քանի օրերի ընթացքում Դևիդսոնի տեսագրած նյութը 130 հազար դիտում է ունեցել: Տեսանյութում երիտասարդը տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի աստղին պատմում է, որ ինքը ոչ ոքի հետ չի կարող գնալ երեկոյին, որ շատ վատ է պարում, և հույս ունի, որ մոդելը կընկերակցի իրեն: Երիտասարդի խոսքերով, նա պատրաստ է զբոսնել Էփթոնի հետ մինչև ժամը 23-ը, քանի որ այդ ժամին ծնողների պահանջով պետք է տանը լինի:
Մարտի 20-ին, նյութը համացանցում հայտնվելուց չորս օր անց, մոդելն իր միկրոբլոգում գրել է, որ պատրաստ է մտածել նրա առաջարկի մասին, բայց դրա համար նա պետք է հարմարեցնի գրաֆիկը: «Դու իսկական հրաշք ես: Քո միայն մեկ խոսքը ինձ մի ամբողջ տարով երջանկացրեց: P. S. Հույս ունեմ՝ այս երեկո ազատ ես»,- պատասխանել է նրան երիտասարդը:








































