Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Ժողովրդավարությունը գալիս է դպրոց». քննարկում ԿԳՆ-ում

Հ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելիի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» ծրագրի մանրամասները: Գերմանիայի Բունդեսթագի իրականացրած Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի նախկին մասնակիցները միավորվել են` ստեղծելով ՄԽԿ հայ շրջանավարտների միություն, որն էլ իրականացնում է վերոնշյալ ծրագիրը, որի նպատակն է ինտերակտիվ դասընթացի միջոցով դպրոցականներին ժողովրդավարության և քաղաքական համակարգի մասին գիտելիքների փոխանցել:

Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը վերջին տարիներին բաց է բոլոր նմանատիպ ծրագրերի համար. «Նշված ծրագրերի իրականացումը ոլորտի գերակա ուղղություններից մեկն է, և այս հարցում մենք համագործակցում են տարբեր միջազգային և տեղական կառույցների հետ: Ծրագրի շրջանակում նշեմ հետևյալը` պատկերավոր ասած` ՀՀ քաղաքացին արդեն արթնացել է. նրան պետք է միշտ արթնացած և զգոն պահել` զինելով հիմնարար ազատությունների և իրավունքների վերաբերյալ գիտելիքներով»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Դեսպան Ռայներ Մորելին իր հերթին նշել է, որ փետրվար ամսին Երևանի թիվ 118 և 119 դպրոցներում ծրագիրը մեկնարկել և հաջողությամբ ընթանում է, և փորձնական ծրագրից հետո ամփոփվում են ծրագրի արդյունավետության հարցերը: «Ծրագիրը պետք է չլինի արվեստն արվեստի համար. այն պետք է ունենա կինսունակություն և ձեռքբերումները կյանքի կոչի, ինչպես հարկն է»,-ընդգծել է դեսպանը` առաջարկելով ծրագրի շարունակականության համար ամեն ամիս ընդլայնել ծրագրի շրջանակը` ներառելով ևս երկու դպրոց: Դեսպանն առաջարկել է նաև իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ` նշված թեմաներով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները և ծրագրի շրջանավարտները: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության /DAAD/ծրագրով իրականացվող կրթաթոշակների և բարձրագույն կրթության մատչելիության խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում