Ռուսաստանում սննդամթերքի գները 2015-ի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում աճել են 10.6 տոկոսով, գրում է Korrespondent.net-ը:
Նշվում է, որ երկրում մրգերի գներն աճել են 25.4 տոկոսով, ձուկն ու ծովամթերքը` 17.8 տոկոսով, շաքարավազինը, ջեմինը, մեղրինը, շոկոլադինն ու կոնֆետինը` 16.3 տոկոսով:
Յուղն ու կարագը թանկացել են 13.3 տոկոսով, հացաբուլկեղենը` 11.6 տոկոսով: 7 տոկոսով աճել են մսի ու մսամթերքի գները, 5.9 տոկոս` բանջարեղենի, 4.1 տոկոս` կաթնամթերքի, պանրի և ձվի:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն օգոստոսի 25-ին նվազեցրել է ընթացիկ տարվա տնտեսական կանխատեսումը:









































