Գիտնականները պարզել են, որ աշխարհում տարածված մթերքը` սուշին, կարող է բացասաբար ազդել մարդու սրտանոթային համակարգի և ուղեղի վրա, հայտնում է gogetnews.info-ն: Դրա պատճառն այն է, որ ձկները պարունակում են սնդիկի մեծ քանակություն: Հատկապես վտանգավոր է թյուննոսը:
Փորձին մասնակցել են 1200 մարդ, ովքեր ակտիվորեն օգտագործել են սուշի և այլ ձկնամթերքներ: Անալիզներից հետո պարզվել է, որ նրանցից մոտ 10 %-ը ունեն սնդիկի բարձրացված ցուցանիշ:
Նշվում է, որ սաղմոնի, ծովախեցգետնի և օձաձկան սուշիները ավելի քիչ վտանգավոր են, քան թյուննոսինը:











































