Թուրքիան շուտով պաշտոնապես կներառվի ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի շարքերում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ համաձայնեցվել են ահաբեկիչների թիրախներին ավիահարվածներ հասցնող երկրների ցուցակում Թուրքիայի ընդգրկվելու տեխնիկական մանրամասները:
Պենտագոնի մամլո քարտուղարը նաև նշել է, որ Թուրքիան ձգտում է հնարավորինս շուտ սկսել օպերատիվ գործողությունները, սակայն նախապատրաստումը մի քանի օր կզբաղեցնի:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարին Թուրքիայի միանալու անհրաժեշտության մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:









































